Եվրոպան վերազինմшն դարաշրջանում է, մեր անվտանգությանը շատ իրական վտանգ է սպառնnւմ. ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ReArm Europe ծրագիրը

Եվրոպան վերազինման դարաշրջանում է և պատրաստ է զանգվածաբար մեծացնել իր պաշտպանական ծախսերը՝ ինչպես արձագանքելու կարճաժամկետ հրատապությանը խնդիրներին և աջակցելու Ուկրաինային, այնպես էլ՝ լուծելու եվրոպական անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու երկարաժամկետ անհրաժեշտության հարցը. այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Նա նշել է ԵՄ անդամ երկրներին 150 միլիարդ եվրո վարկ տրամադրելու մասին. գումարն օգտագործվելու է պաշտպանունակությունը բարձրացնելու համար:

«Դա նոր գործիք կլինի։ Այն անդամ երկրներին կտրամադրի 150 մլրդ վարկ՝ պաշտպանական ներդրումների համար։ Սա հիմնականում ավելի լավ ծախսելու և միասին ծախսելու մասին է։ Եվ մենք խոսում ենք համաեվրոպական հնարավորությունների տիրույթի մասին, օրինակ՝ օդային և հակահրթիռային պաշտպանությունը, հրետանային համակարգերը, հրթիռներն ու զինամթերքը, անօդաչու սարքերը և  հակաօդային սարքերի համակարգերը»,- ասել է նա:

Պաշտոնյան ընդգծել է, որ «մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում»:

«Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում. Եվրոպայի անվտանգությանը շատ իրական վտանգ է սպառնում: Այսօր ես ներկայացնում եմ ReArm Europe-ը. ծրագիր՝ ավելի ապահով և ավելի դիմացկուն Եվրոպայի համար», — ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բրյուսելում իր ելույթի ուղիղ հեռարձակմանը կից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *