Բուշի օրոք ՌԴ-ն ստացավ Վրաստանը, Օբամայի օրոք՝ Ղրիմը, Բայդենի օրոք՝ փորձեց գրավել Ուկրաինան, միայն իմ օրոք ոչինչ չստացավ. Թրամփ

Ռուսաստանի Դաշնությունն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք ստացել է Վրաստանը (նկատի ունի 2008-ին ռուս-վրացական պատերազմից հետո Աբխազիայի և Հրվ. Օսիայի առանձնացումը Վրաստանից), Բարաք Օբամայի օրոք՝ Ղրիմ թերակղզին (2014), Բայդենի օրոք՝ փորձել է գրավել Ուկրաինան (2022-ից մինչ այժմ), և միայն իմ օրոք է, որ ՌԴ-ն ոչինչ չի ստացել. այս մասին Սպիտակ տանն ասել է գործող նախագահ Դոնալդ Թրամփը:

«Նրանք փորձում էին վերցնել ամբողջ Ուկրաինան, և եթե ես չլինեի, նրանք ամբողջը կգրավեին», — ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ինքը «վիշտից բացի ոչինչ չի բերել Ռուսաստանին»։ Խոսքը Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ու Ուկրաինային զենքի մատակարարումների մասին է։

«Գիտե՞ք, երբ նրանք (ՌԴ-ն) հանեցին այդ բոլոր տանկերը, և դրանք հարյուրներով շարժվում էին դեպի Կիև, դրանք անկասելի էին, բայց ես նրանց տվեցի Javelin-ներ (շարժական զենիթահրթիռային համակարգ)… Ես Ռուսաստանին ոչինչ չեմ տվել, բացի վշտից:  Ես նրանց ոչինչ չեմ տվել։  Ես նրանց սանկցիաներ եմ տվել, (Ուկրաինային) Javelin-ներ… Բայց այդ ամենից հետո ասում են, թե ես մոտ եմ ՌԴ-ին: Ասեմ ձեզ, մենք պետք է գործարք կնքենք, քանի որ զոհերը շատ են:  Բայց հիշեք՝ Թրամփը նրանց ոչինչ չի տվել, իսկ մյուս նախագահները շատ են տվել։ Նրանք են ՌԴ-ին ամեն ինչ տվել», — եզրափակել է ԱՄՆ նախագահը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *