Ամերիկացի ժողովրդի համբերությունն ու դրամապանակների պարունակությունն անսահման չեն, Զելենսկին պետք է ներողություն խնդրի. Թրամփի խորհրդական

Ամերիկացի ժողովրդի համբերությունն անսահման չէ, նրանց դրամապանակներն անհուն չեն, և մեր պաշարներն ու զինամթերքն անսպառ չեն։ Ինչպես փոխանցում է Axios-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Ուրեմն հիմա խոսելու ժամանակն է։ Ճգնաժամը կարգավորելու նպատակով Օվալաձև աշխատասենյակում նախագահի հետ հրապարակային վեճից հետո Զելենսկին պետք է ներողություն խնդրի, հայտարարի օգտակար հանածոների մատակարարման պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին և Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսի»,- նշել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *