ՌԴ-ն հավատարիմ է Զանգզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին:

Այդ մասին Շոյգուն հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը, հայտնել է MEHR-ը։

«Ռուսաստանը հավատարիմ է Զանգզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, ու Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»,- ասել է Շոյգուն։

Իր խոսքում Ռուսաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցում երկրի եռյակ կղզիների նկատմամբ:

Ահմադյանն այցելելու է Ռուսաստան՝ մասնակցելու BRICS-ի անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների, Ազգային անվտանգության խորհրդականների 14-րդ հանդիպմանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *