Լոնդոնում կիրակի օրը Կանադայի և եվրոպական մի շարք երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ երրորդի հետ:
Չառլզ երրորդը Զելենսկուն ընդունել է Նորֆոլքի Սանդրինգհեմ թագավորական կալվածքում, ուր Ուկրաինայի նախագահը ժամանել է ուղղաթիռով Լոնդոնի գագաթնաժողովից հետո։
Թե կոնկրետ ինչ են քննարկել Մեծ Բրիտանիայի թագավորն ու Ուկրաինայի նախագահը, դեռևս հայտնի չէ։