Եթե մի հոգի էլ գումարը չի մուծում, չեք քշում․ ավտոբուսի վարորդների զրույցից նոր ձայնագրություն է տարածվել

Համացանցում նոր ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների զրույցից։ «Եթե մի հոգի էլ գումարը չի մուծում, չեք քշում, իջնում ծխում եք»,-ձայնագրության մեջ ասել է նրանցից մեկը։

«Եթե մի հոգի էլ անտարբեր անցնի, շատ խիստ է դրված էս հարցը, նրա հետ մի վայրկյան էլ չկա աշխատելու»,-նշել է նա։

Վարորդները նաև խոսել են այն մասին, որ ճանապարհերը սառած են և չեն կարողանում քշել։ Ձայնագրության մեջ հորդորել են նման դեպքերում ևս չքշել․ «հանկարծ ավտո չջարդվի, վթար չլինի»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *