Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Շունը հաչում է, քարավանը՝ գնում»,- գրել է Պապոյանը՝ կիսվելով ԱՄՆ դեսպանատան հրապարակումը, որտեղ գերատեսչությունը ողջունել էր Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը։
«Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Lydian-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը Հայաստանում վերսկսելու Ամուլսարի հանքարդյունաբերության լայնածավալ ծրագիրը՝ միլիոնավոր ԱՄՆ դոլարի ներդրումով տնտեսության մեջ, որը կստեղծի աշխատատեղեր և բարգավաճում Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։ Հայաստանը բաց է ԱՄՆ-ի բիզնեսների համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցելու համար, երբ մենք միասին աշխատում ենք դեպի ավելի բարեկեցիկ ապագա»,- ասված էր դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ: