Թրամփը ձգտում է լինել «ամբողջ աշխարհում քրիստոնյաների իրավունքների պաշտպան»․ Վենս

Թրամփը արտաքին քաղաքականության մեջ ձգտում է վերջ տալ հակամարտություններին և պաշտպանել քրիստոնյաների իրավունքները ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը։

«Երբ նախագահ Թրամփը խոսում է խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, լինի դա Ռուսաստանում և Ուկրաինայում, թե Մերձավոր Արևելքում, մենք, իհարկե, պետք է հասկանանք, որ դա այն քաղաքականություն է, որը կենտրոնացած է մարդկանց կյանքը փրկելու և Քրիստոսի ամենակարևոր պատվիրաններից մեկը կատարելու վրա։ Նախագահ Թրամփը ձգտում է լինել «ամբողջ աշխարհում քրիստոնյաների իրավունքների պաշտպան», ինչպես նաև վարել «խաղաղությանն ուղղված արտաքին քաղաքականություն»,- ասել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *