Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին:
Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը:
«Քիչ առաջ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով հայտարարվեց նախաքննության ավարտ։ Դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: