Ամերիկյան բանկը հաճախորդի հաշվին 280 դոլարի փոխարեն սխալմամբ փոխանցել է 81 տրլն դոլար

Ամերիկյան Citigroup ֆինանսական կոնգլոմերատի բանկը՝ Citibank-ը, հաճախորդի հաշվին 280 դոլարի փոխարեն սխալմամբ մուտքագրել է 81 տրիլիոն դոլար, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով բանկի ներքին փաստաթղթերին:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլին, սակայն դրա մասին միայն այժմ է հայտնի դարձել: Սխալ ներքին փոխանցումը վրիպել է և՛ վճարումների բաժնի աշխատողի, և՛ գործարքը ստուգող երկրորդ աշխատողի աչքից: Արդյունքում փոխանցումը հաստատվել է, որպեսզի արդեն հաջորդ օրն այն մշակվի:

Երրորդ աշխատողը նկատել է բանկի հաշվի մնացորդի հետ խնդիրը՝ չեղարկելով փոխանցումը: Արդյունքում որևէ դրամական միջոց դուրս չի եկել բանկի հաշիվներից: Սխալի հետևանքով ո՛չ բանկը, ո՛չ հաճախորդը որևէ վնաս չեն կրել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *