Ռուսաստանի Դաշնությունն Իրանից ստացել է ավելի քան 200 Fath-300 հրթիռ, որոնք ունակ են հասնել մինչև 120 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված թիրախներին։
Բալիստիկ հրթիռներով բեռն առաքվել է Կասպից ծովով չորեքշաբթի, The Times-ին հայտնել է ուկրաինական ռազմական աղբյուրը։ Նրա խոսքով՝ իրանցի հրահանգիչները հրթիռների կիրառություն կսովորեցնեն Ռուսաստանի Աստրախանի շրջանի Աշալուկի մոտ տեղակայված պոլիգոնում։
Այս հրթիռները կարող են էական ազդեցություն ունենալ Դոնբասի արևելքում ընթացող մարտերի վրա։ Թեև դրանք մարտավարական հրթիռներ են մինչև 120 կմ հեռահարությամբ, դրանք կարող են օգտագործվել այնպիսի քաղաքների վրա, ինչպիսիք են Խարկովը և Սումին, նաև ուկրաինական բանակի թիկունքի շրջանները Դոնբասում ու Դնեպրում գրոհելու համար։