Թրամփը վստահ է, որ այս շաբաթ հնարավոր կլինի վերջ դնել հակամարտությանը․ Սպիտակ տան խոսնակ

Վաշինգտոնն ամբողջովին կենտրոնացած է Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունների վրա, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ այս շաբաթ հնարավոր կլինի վերջ դնել հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վերաբերյալ Լիվիթը տեղեկություններ չի նշել։

«Ես մանրամասներ չունեմ և այս առումով ոչինչ չունեմ հայտնելու։ Ներկայումս նախագահ Թրամփը և նրա թիմը մեծ ուշադրություն են դարձնում այս պատերազմի երկու կողմերի հետ բանակցությունների շարունակմանը, որպեսզի վերջ դնեն հակամարտությանը։ Եվ նախագահը շատ վստահ է, որ մենք կարող ենք դա հաջողությամբ ավարտել այս շաբաթ», – ասել է նա։

Նա որևէ պարզաբանում չի տվել իր հայտարարության վերջին արտահայտության վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, Լիվիթը նկատի է ունեցել հաջորդ շաբաթը։ Մամուլի քարտուղարը, սակայն, չի հստակեցրել, թե ինչի վրա է հիմնվում այս կանխատեսումը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *