Deep state․ Մեդվեդեւը խոսել ԱՄՆ նախագահի թեկնածուների մասին

Դոնալդ Թրամփը վիրավորվե՞լ է
ներկայիս վարչակազմից և սպառնում է չեղարկե՞լ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նա կհանի՞ ընտրվելու դեպքում։

Իհարկե ոչ։ Չնայած իր բոլոր թվացյալ «ոչ համակարգային» լինելուն՝ Թրամփը, ի վերջո, համակարգային կերպար է: Այո, նա էքստրավագանտ, ինքնասիրահարված տեսակ է, բայց միևնույն ժամանակ պրագմատիկ է։ Թրամփը՝ որպես գործարար, հասկանում է, որ պատժամիջոցները վնասում են աշխարհում դոլարի գերակայությանը։ Սակայն բավական չէ ԱՄՆ-ում հեղափոխություն կազմակերպելու և տխրահռչակ deep state [խորքային պետության] հակառուսական գծին դեմ գնալու համար, որը շատ ավելի ուժեղ է, քան ցանկացած Թրամփ։

Իսկ է Հարրի՞սը: Նրանից առավելևս որևէ անակնկալ սպասել պետք չէ։ Նա անփորձ է և, ըստ նրա ոչ բարեկամների, պարզապես հիմար է: Նրա համար կպատրաստեն գեղեցիկ, անիմաստ ելույթներ և հարցերի ձանձրալի, ճիշտ պատասխաններ, որոնք նա կկարդա տելեսուֆլյորից՝ վարակիչ ծիծաղելով։

ԽՍՀՄ-ի դեմ պատժամիջոցներ կային ողջ 20-րդ դարում։ Դրանք աննախադեպ մասշտաբով վերադարձան 21-րդ դարում։ Հետևաբար, բոլորիս համար՝ sanctions forever [ընդմիշտ պատժամիջոցներ]: Ավելի ճիշտ՝ մինչև ԱՄՆ-ի փլուզումն անխուսափելի նոր քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Իզուր չէ, որ Հոլիվուդը ֆիլմեր է նկարում դրա մասին։

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *