Մարդկանց համբերության բաժակը լցվել է, նրանք այլևս չեն ուզում կերակրվել ստով և կեղծիքով։ Այս մասին Ավանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բակում, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ դատական նիստի ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, ուղղակի ծիծաղելի է։ Հայաստանում գործ ունենք դասական բռնապետական և կամայականություններով առաջնորդվող իշխանությունների հետ, ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում
Նա հայտնեց որ իշխանությունների ապօրինի գործողությունների շղթան դարձել է սովորական երևույթ։
«Ժողովուրդն էլ է արդեն հոգնել այս ամենից։ Իսկ եթե Էդգար Ղազարյանին քրեական հետապնդում են նախաձեռնել խոսքի ազատության համար, ուրեմն իշխանությունների հասցեին արած հայտարարությունների համար մեր ժողովրդի մեծամասնությանը պետք է հայտնվեն նույն վիճակում։ Մարդկանց համբերության բաժակը լցվել է, նրանք այլևս չեն ուզում կերակրվել ստով և կեղծիքով։ Նրանք ռեալ փոփոխություններ են ուզում, ուզում են ապրել անվտանգ և ապահով երկրում, որտեղ ապահովված է ազատ խոսքի իրավունքը։ Իշխանությունները չեն կարող դա ապահովել, և հետևաբար զբաղված են նման դատական քաշքշուկներով»,- ասաց Զաքարյանը։