Վատ եմ գնահատում իշխանության աշխատանքները, նախկիններից բողոքում էինք, հիմա ավելի վատ է. քաղաքացի

Արդեն 40 րոպե սպասում եմ տրանսպորտի, բայց չկա: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց տրանսպորտի սպասող քաղաքացին:

«Տաքսի չեմ փորձել կանչել, տրանսպորտը շատ վատ է աշխատում, արդեն 40 րոպե սպասում եմ 27 համարին, դեռ չկա: Չգիտեմ՝ ինչն է փոխվել այս երկրում»,- ասաց քաղաքացին:

Նա նաև նշեց, որ իրենց վարչական շրջանում փողոցները մաքրված չեն:

«Շատ դժգոհ եմ, ուրիշ բան չունեմ ասելու: Ժողովրդի մասին ո՞վ է մտածում, կարո ՞ղ եք ասել. ոչ ոք: Շատ դժգոհ եմ մեր իշխանություններից ու գնահատում քաղաքային իշխանության աշխատանքն էլ եմ վատ գնահատում: Նախկիններից բողոքում էինք, բայց հիմա ավելի վատ է մեր վիճակը»,- ասաց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *