Կառավարությունը հաստատել է Մանուկ Բարսեղյանի թեկնածությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվել է կառավարության փետրվարի 20-ի հերթական նիստում։ Բարսեղյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ Բարսեղյանը շուրջ մեկ տարի իրականացնում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում բավականին մեծ հաջողությամբ է այդ աշխատանքն իրականացրել։
«Այս համալսարանը մեր ամենադինամիկ զարգացող բուհերից է։ Վերջին տարիներին այստեղ ուսանողների թվի էական աճ ենք գրանցել»,- ասել է Անդրեասյանը։