Պուտինը բազմիցս ասել է, որ պատրաստ է բանակցել Զելենսկու հետ, եթե անհրաժեշտ լինի․ Պեսկով

Պուտինը բազմիցս ասել է, որ պատրաստ է բանակցել Զելենսկու հետ, եթե անհրաժեշտ լինի: Ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բայց, նշել է նա, պայմանավորվածությունների արձանագրումը պետք է քննարկվի՝ հաշվի առնելով Զելենսկու լեգիտիմությունը վիճարկելու առկա հնարավորությունը։

Պեսկովի այլ հայտարարություններ`

▪️Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ ի տարբերություն Եվրոպայի և ԱՄՆ նախկին վարչակազմի;

▪️Ռուսաստանի համար գլխավորը Ուկրաինայում ստեղծված իրավիճակում իր նպատակներին հասնելն է, ցանկալի է խաղաղ ճանապարհով;

▪️Պուտին-Թրամփ հանդիպման հնարավոր ամսաթվի վերաբերյալ որոշ գնահատականներ կարող են հայտնվել Էր Ռիադում պատվիրակությունների հանդիպմանը;

▪️Եվրամիության բանակի ստեղծման մասին հայտարարությունների վերաբերյալ. անհրաժեշտ է ուշադիր հետևել նման ծրագրերին ու եզրակացություններ անել;

▪️Ռուսաստանի համար կարևոր է, որ Աբխազիայում ընտրական գործընթացն ավարտվի իրավական դաշտում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *