Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններն ավարտվել են դրանց մեկնարկից 4,5 ժամ անց, հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները լավ են անցել, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ է մասնակցել։
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը»։
Ուշակովն ասել է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը դժվար թե կայանա հաջորդ շաբաթ, և որ հանդիպման կոնկրետ ժամկետ դժվար է նշել։
«Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների պատվիրակությունները շատ լուրջ խոսակցություն են անցկացրել բոլոր հարցերի շուրջ», — ասել է ՌԴ նախագահի օգնականը։