Վաշինգտոնը ազդակ տվեց՝ նրանք պատրաստ են աշխատել Հայաստանի հետ, բայց ոչ Փաշինյանի․ Հենրիխ Դանիելյանը

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների

Հայկ Կոնջորյանը ստում է՝ պնդելով, թե Փաշինյանը առաջին ղեկավարն է, ով այցելել է Սպիտակ տուն։ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, մինչդեռ Փաշինյանին ընդունել է միայն փոխնախագահը։ Սա ցույց է տալիս ԱՄՆ-ի իրական վերաբերմունքը Հայաստանի ներկա ղեկավարության նկատմամբ։

Թրամփի մերժումը – հստակ ազդանշան, որ Փաշինյանը չի դիտարկվում որպես լուրջ գործընկեր։

Պայմանավորվածությունների բացակայություն – ո՛չ զենք, ո՛չ ներդրումներ, ո՛չ անվտանգության երաշխիքներ։

Կրկնակի ստանդարտներ – Հայաստանը չի ստանում այն աջակցությունը, ինչ ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները։

Թույլ դիվանագիտություն – այց հանուն լուսանկարների, ոչ թե կոնկրետ ձեռքբերումների։

Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ ղեկավարություն, այլ ոչ թե քաղաքական շոուներ՝ առանց իրական բովանդակության։

Հ.Գ ԱՄՆ-ում ապրում են հարյուր հազարավոր հայեր, և նոր վարչակազմը չի կարող անտեսել Հայաստանը իր ռազմավարական հաշվարկներում։ Հենց այս պատճառով նրանք ընդունեցին Փաշինյանին, բայց ոչ բարցր դիվամագիտական մակարդակով։ Վաշինգտոնը հստակ ազդակ տվեց՝ նրանք պատրաստ են աշխատել Հայաստանի հետ, բայց ոչ Փաշինյանի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *