Հայերին հայհոյած «Ռիժուլյա» տրանսգենդերը կալանավորվել է․ մանրամասներ

Երևանում ազգությամբ ռուս տրանսգենդեր տիկտոկերը, որը սրճարանում հայհոյանքներ էր հնչեցրել հայերի հասցեին, 2 ամսով կալանավորվել է: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին խուլիգանության դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Զաքյան փողոցի 5 հասցեի մոտ 10 անձով ինչ-որ աշխատակցի են ծեծի ենթարկել, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ տրանսգենդեր մի կին սպառնում է մորթել մեկ այլ ազգությամբ ռուս տրանսգենդեր կնոջ։

Տեղում պարզվել էր, որ Զաքյան փողոցի 1 հասցեում գտնվող «Վայբ» սրճարանում, հաճախորդ, ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով մի քաղաքացի «Տիկ Տոկ» հարթակով դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին և այդ ամենի արդյունքում խաթարել էր նշված սրճարանի բնականոն աշխատանքը, որից հետո 6-7 անհայտ երիտասարդներ մուտք էին գործել սրճարան և հարվածներ էին հասցրել վերջինիս, որի արդյունքում վնասվել էր սրճարանի գույքը:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին էին տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *