Ղրղզստանի նախագահը Ղազախստանում տիրող իրավիճակը քննարկել է Տոկաևի, Պուտինի և Փաշինյանի հետ

Երկրների ղեկավարները քննարկել են ղազախստանյան իրադարձություններին արձագանքելու տարբերակները։

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ և քննարկել Ղազախստանում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ երկրի ղեկավարը զրուցել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը։Ժապարովը մտահոգություն է հայտնել հարևան երկրից ստացվող տեղեկությունների, մարդկային զոհերի, թալանի և ջարդերի բազմաթիվ դեպքերի, բռնության այլ փաստերի վերաբերյալ:Կողմերը քննարկել են անվտանգության ապահովման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը` ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։

Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին։Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: Ավելի ուշ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ երկրում իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles