Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը Սպիտակ տանն իր հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շարունակել արտաքին օգնություն տրամադրել Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության միջոցով, հայտնել է NBC հեռուստաալիքը, որին Գեյթսը հարցազրույց է տվել։ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը փետրվարի 2-ին USAID-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որի «մահանալու ժամանակն է»։ Երկուշաբթի օրը Մասկը հայտնել է, որ Թրամփը համաձայնել է փակել USAID-ը: Բացի այդ, DOGE ղեկավարը պարզաբանել է, որ իրենք «արդեն գործակալության փակման գործընթաց են սկսել»։ «Գեյթսը… ասել է, որ չորեքշաբթի հանդիպել է Թրամփի հետ Սպիտակ տանը եւ պաշտպանել USAID-ի միջոցով արտաքին օգնության շարունակականությունը»,- ասել է հեռուստաալիքը: Microsoft-ի հիմնադիրը նշել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպիսի արտաքին օգնություն կշարունակեն
[...]