Կանադան 3,52 միլիարդ դոլար կփոխանցի Ուկրաինային ՌԴ սառեցված ակտիվների հաշվին

Կանադան առաջիկայում Ուկրաինային կփոխանցի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 5 միլիարդ կանադական դոլար (3,52 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի հաշվին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Կիև կատարած այցի ժամանակ։

«Մենք կփոխադրենք 25 LAV II հետևակի մարտական ​​մեքենա, երկու մարտական ​​աջակցության զրահամեքենա, որոնց վրա ուկրաինացի զինվորականներն ուսուցում են անցնում Գերմանիայում, վայրէջքի համակարգ՝ F-16 կործանիչների համար, չորս օդագնացային վարժասարք՝ F-16-ի համար, ինչպես նաև միլիոնավոր զինամթերք, հանդերձանք զինվորականների համար և դեղարկղիկներ։ Կանադան նաև 5 միլիարդ կանադական դոլարի օգնության առաջին մասնաբաժինը կուղարկի Ուկրաինային, որը ֆինանսավորվում է ՌԴ-ի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։ Մենք նաև դրամաշնորհ կտրամադրենք էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար», — ասել է Թրյուդոն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *