Փաշինյանին հնարավոր է հեռացնել ամեն պահի, ցանկալի է ոչ թե դրսից, այլ` ներսից. Արմեն Աշոտյան

Սա Շուշիի Ղազաչեցոցի չորս հրեշտակներից մեկն է և ուզում եմ առաջարկել, որ այս խորհրդանիշը լինի հայ ռազմագերիների ազատության պայքարի համար խորհրդանիշ: Այս մասին դատարանի դահլիճում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կարծում եմ և՛ տեղեկատվական, և՛ հավատի, և՛ լույսի, և՛ Արցախի ու Շուշիի հայկականության մասով, առհասարակ պայքարը մեր հայրենակիցների ազատության համար մի տեսակ տարերային բնույթ է կրում և համակարգելու խնդիր կա, փորձել եմ նաև հոդվածներով դրա մասին հարց բարձրաձայնել։ Կարծում եմ ճիշտ կլինի համազգային ապակենտրոն պայքար լինի և որոշակի բրենդավորում, խորհրդանիշ է պետք։ Ես չգիտեմ, Շուշիի հրեշտակից ավելի շատ խորհրդանիշ՝ ով կարող է լինել՝ այս ճշմարտության բարձրաձայնման և աշխարհին տեղեկացնելու»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախի վերաբերյալ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի վերջերս արած հայտարարությանը, Աշոտյանն ասաց. «Շատ զարմացած եմ, որ երիտասարդ պարոն դեսպանը, անկախ իր տարիքից, լավ չի տիրապետում բանակցային գործընթացին, եթե արտաժամյա պարագայում որոշել է Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերել, ապա թող իմանա, որ դա արել է Ժակ Շիրակի, Սարկոզիի, Օլանդիի թողած քաղաքական դիվանագիտական ժառանգության հաշվին, էլ չասեմ՝ դիվանագիտական առումով սա զավեշտալի է մեկնաբանել: Ընդամենը, որ Ֆրանսիայի ստորագրությունը համանախագահ երկրների, Սերժ Սարգսյանի օրոք՝ 2009-ից- 2013 թվականների հայտարարությունների մասին, կարծում եմ դրանից զատ ավելի բան պետք չէ ասել»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին, Աշոտյանն ասաց.

«Փաշինյանին հնարավոր է հեռացնել ամեն պահի և արդեն ասել եմ, որ ցանկալի է, որ դա լինի հայ ժողովրդի հեռացումը, ոչ թե դրսից իրականացված օպերացիաների արդյունքում, ինչպես տեսնում ենք հիմա Զելենսկի հետ։ Ընտրությունների թեման շատ է խոսվում, ով ուզում է գնա ընտրությունների, թող գնա: Իմ խորին կարծիքով, եթե 2021-ին հիմնարար ընդդիմադիր ուժերը, որ փողոց էին լցրել, չգնային ընտրության, այդ ընտրությունը չէր լինելու: 2021-ին Նիկոլը ինչո՞ւ դրեց ընտրություն, որովհետև փողոցից ճնշում կար, ո՞վ էր ճնշում, այն 22-23 նորելուկ ուժե՞րը, թե՞ այն ընդդիմադիր ուժերը, որոնց մեծ մասը այսօր խորհրդարանում է: Ինչ վերաբերում է 2018-ի ընտրություններին, ուզում եմ շեշտեմ, որ Հանրապետականը միակ քաղաքական կուսակցությունն է եղել այդ ժամանակ, որ ուղիղ ասել է, որ Քոչարյանի հանդեպ իրականացվողը քաղաքական հետապնդում է և պահանջել է անհապաղ ազատում, իսկ 2018-ին ընտրություններին մեր՝ ՀՅԴ-ի մասնակցությունը պայմանավորված է եղել նրանով, որ ձևավորենք ազգային ընդդիմություն, ինչը և եղավ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *