Ես շատ լավ եմ ճանաչում իմ քաղաքը և լավ եմ պատկերացնում, թե ինչպես պետք է զարգանա Գյումրին: Այս մասին Մեդիահաբ-ի եթերում ասել է պրոդյուսեր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
«Իմ հիմնական գործառույթը նաև այն է, որ Գյումրիում ընտրություններին այն մարդիկ, ովքեր շատ երկար ժամանակ չեն մասնակցել ընտրություններին, դրանց վերաբերյալ նրանց կարծիքը փոխվի դեպի դրականը։
Որպեսզի նրանք ունենան թեկնածուի այնպիսի կերպար, որին կհավատան, որը կկարողանա նրանց մոտ վստահություն առաջացնի։ Իմ հիմնական կոչը լինելու է հետևյալը, ժողովուրդ ջան, դուք պիտի գաք քվեարկեք հանունի համար։ Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպես պետք է զարգանա Գյումրին, թե տնտեսության, թե մշակույթի, թե սպորտի առումով, ամբողջովին։
Ես շատ լավ եմ ճանաչում իմ քաղաքը, ես ինձ համարում եմ Գյումրիինը, Գյումրին էլ համարում եմ իմը»,-ասել է նա