Հանդիպել են Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մամուլի ասուլիս են ունեցել Բաքվում։

Ալիեւը շնորհավորել եմ Կոբախիձեին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հաջողություն մաղթել։ «Մեր ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարեկամական և բարիդրացիական, մեր քաղաքական կապերն ու տնտեսական համագործակցությունը ակտիվորեն զարգանում են։ Հաջող համագործակցությունը էներգետիկ ոլորտում շարունակվում է»։

Նա նաև ասել է, որ աշխատում են նաև կանաչ էներգիայի զարգացման վրա։ Քննարկել են նաև «Միջին միջանցք» նախագիծը, որի շնորհիվ «Վրաստանն ու Ադրբեջանը կամուրջ կդառնան Եվրոպայի և Ասիայի միջև»։

Իրակլի Կոբախիձեն ասել է, որ տարածաշրջանում երկու երկրների միջև համագործակցությունն «առանձնահատուկ նշանակություն ունի խաղաղության և կայունության պահպանման համար»:

«Մենք շարունակում ենք աջակցել մեր երկրների ինքնիշխանությանը: Հանդիպմանը մենք քննարկեցինք տարածաշրջանում և աշխարհում քաղաքական գործընթացները, որոնք ազդում են մեր դիրքերի վրա, մենք պետք է միասին դիմագրավենք բոլոր մարտահրավերներին: Բոլոր մարտահրավերներով հանդերձ՝ մեզ համար առաջնահերթություն է մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը»։

Իրակլի Կոբախիձեն Ալիեւին հրավիրել է այցելել Վրաստան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *