ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հետ Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ բոլոր տարաձայնությունների լուծման մասին։
Հրապարակվել է 33 պատանդների ցուցակ, որոնք ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի առաջին փուլում կհանձնվեն Իսրայելին։ Պատանդների վիճակն անհայտ է։ Իսրայելը կարծում է, որ նրանցից շատերը ողջ են: Այս մասին հայտնել է «Times of Israel»-ը։