Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի կողմից բավարարվել էր մեր միջնորդությունը՝ Գաբրիել Չենբերջյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին։ Այս մասին հայտնել է փաստաբան Միքայել Համբարձումյանը։

«Քննության արդյունքում դատախազի բողոքը մերժվեց։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի օբյեկտիվ և սկզբունքային որոշումներով Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ։ 

Վստահ ենք, որ ապագայում կժխտվի նաև Գաբրիել Չենբերջյանին առաջադրված մեղադրանքը»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *