Կալիֆորնիայում «ճամպրուկային» տրամադրություն է, ամեն րոպե տարհանման վտանգ կա 

Ամերիկյան Գլենդելում իրավիճակը նախորդ օրերի համեմատ ավելի հանգիստ է, թեպետ մարդիկ դեռ «ճամպրուկային» տրամադրություն ունեն, քանի որ ամեն րոպե տարհանման վտանգ կա։

«Այդ վտանգը պայմանավորված է նրանով, որ ուժեղ քամիներ են վերսկսվել, որը կշարունակվի մինչև հինգշաբթի։ Կրակի հիմնական 5 օջախներից 3-ն ամբողջությամբ մարվել է։ Հրշեջ փրկարարներն ուժեղացված  ռեժիմով աշխատում են այն ամբողջությամբ մարելու համար, սակայն, դեռ չի հաջողվում։ Մեզ մոտ տարբեր վարկածներ են շրջանառվում, որ աղետը կազմակերպել են մի խումբ մարդիկ։ Թե ինչ նյութերով են պատել ծառերն ու հողը, որ կրակն այդպես արագ տարածում է գտնում՝ դեռևս հայտնի չէ»,- MediaHub-ին ասաց ամերիկաբնակ Հիլդա Ավագյանը։ 

Ի դեպ, այս վարկածը շրջանառվում է նաև ամերիկյան մամուլում։ Փորձագետների կարծիքով՝ Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցած աղետը, որ տասնյակ հազարավոր մարդկանց անօթևան է թողել, կազմակերպված ահաբեկչություն է, սակայն, չի նշվում, թե ո՞վ կամ ովքե՞ր կարող էին լինել դրա հեղինակները։ Գլենդելում և հարակից քաղաքներում մարդիկ ամեն րոպե պատրաստ են էվակուացման հրահանգի։ Քաղաքային իշխանությունը հորդորել է աշխատել համակարգված ու փոխօգնությամբ հաղթահարել այս փորձությունը։ 

«Առաջին անհրաժեշտության պարագաներով, չոր սննդով ու ջրերով մեր ճամպրուկները պատրաստ են։ Այսօր ամենավտանգավոր օրն է, համենայնդեպս այդպես ասում են հիդրոօդերևութաբանները»,- ասաց նա։ 

Հիլդայի հավաստմամբ՝ փրկարարներն ու ուժային կառույցների պատասխանատուները ավերակված քաղաքներում շների օգնությամբ փորձում են գտնել անհետ կորած համարվող քաղաքացիներին։ Նրանց թիվը նախնական տվյալներով գերազանցում է 2 տասնյակը։

Հունան Թադևոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *