ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու որոշումը դիտարկվում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ

Մոսկվան Երեւանի` Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու գործընթաց սկսելու որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ, Վիետնամում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրել են ԶԼՄ-ները։

«Նրանք ասում են, որ չեն ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկա իրավիճակը»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

«Երկար ժամանակ խոսվում էր Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձենալու մասին, քննարկումներ կային, բայց 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, օրինական կերպով ընդունեց նշանակալի քայլ»,- ասել է Օվերչուկը։

«Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք այն դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»։

Օվերչուկը նաև նշել է, որ ԵՄ-ի հետ Երևանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանի առևտրաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է:

Ըստ նրա՝ 11 ամսվա թարմ վիճակագրություն է եկել, և որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար:

Օվերչուկն ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագծի նախաձեռնողները հասկանում են, որ Եվրամիությանն անդամակցելը «շատ հիպոթետիկ բան է», և որ «չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք ունեն Եվրասիական միության կազմում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *