Դրական իրադարձություն՝ առանց պատրանքների 

Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։

ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը կարևոր է, նման փաստաթուղթը նույնիսկ ուշացած է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ, օրինակ, Վրաստանը Վաշինգտոնի հետ նման փաստաթուղթ ստորագրել է դեռ 2009-ին:

Խնդիրը ոչ թե համագործակցությունն է, այլ այդ համագործակցության խիստ չափազանցված, գերագնահատված մեկնաբանությունը ներհայկական միջավայրում։ 

Խնդիրը ոչ թե փաստաթղթի բովանդակությունն է, այլ այն միջավայրը, որտեղ այն ստորագրվել է:

Խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը ստորագրվում է, մի փուլում, երբ աշխարհաքաղաքական հակադրությունը հասել է պիկին, ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները նմանվում են զրոյական արդյունքով խաղի:

Ըստ այդմ, եթե այս փաստաթղթով Հայաստանն առարկայական աջակցություն չի ստանում Վաշինգտոնից, կարող է բախվել կոնկրետ ռիսկերի՝ ռուսական հակազդեցության հետևանքով:

Խնդիրն այն է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որ այս փաստաթուղթն օգտագործելու է ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացմանը նպաստելու, այլ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու նպատակով:

Այստեղ է, որ տեղի ունեցած դրական իրադարձության ստվերում տեսանելի են կոնկրետ մտահոգություններ:

Սուրեն Սուրենյանց

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *