Հարավային Կորեայի քննիչները պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլին․ նա կալանավորվել է ապստամբությունը ղեկավարելու մեղադրանքով, հաղորդում է Renhap News Agency-ն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ «Գլխավոր գործադիր քննչական գրասենյակը (CIO) ձերբակալել է նախագահՅուն Սոկ Յոլին՝ հեղաշրջումը ղեկավարելու մեղադրանքով։
Մեքենաների ավտոշարասյունը, որը ենթադրաբար տեղափոխում էր նախագահին, դուրս է եկել պետության ղեկավարի նստավայրից և շարժվել դեպի CIO գրասենյակ։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը դեկտեմբերի 3-ին երկրում ռազմական դրություն էր հայտարարել՝ պնդելով, որ երկրում որոշ տարրեր սպառնում են պետականությանը։
Այնուհետև Հարավային Կորեայի վեց կուսակցություններ, այդ թվում՝ հիմնական ընդդիմությունը, խորհրդարանին են ներկայացրել նախագահի դեմ իմփիչմենթի նախագիծը