Շվեդիան կաջակցի Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում

Շվեդիան կիսում է Թուրքիայի մտահոգությունները ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում և մտադիր է աջակցել Թուրքիային այդ հարցում։ Համապատասխան հայտարարությունն արել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո։

«Շվեդիան ցանկանում է օգնել Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում: Մենք գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը մեզ վրա է դնում ՆԱՏՕ-ի անդամակցությունը»,- ասել է Քրիսթերսոնը:

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիայի իշխանությունները չեն համագործակցի Թուրքիայում արգելված ՔԲԿ-ի հետ կապեր ունեցող կազմակերպությունների հետ։

Քրիստերսոնը նաև հավաստիացրել է Թուրքիային, որ իր երկիրը լիովին կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու Մադրիդյան հուշագրի պայմանները։ «Շվեդիան ամբողջությամբ կկատարի այն բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել է Թուրքիայի առաջ ահաբեկչության դեմ պայքարում»,- ընդգծել է Քրիսթերսոնը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles