Չինաստանը գերձայնային հրթիռ է ցուցադրել` որպես զգուշացում Վաշինգթոնին

Չինաստանն առաջին անգամ ցուցադրել է գերձայնային հականավային հրթիռ։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը (SCMP):

Նշվոյմ է, որ հրթիռը նման է ռուսական Կինժալին, իսկ դրա ցուցադրումը զգուշացում է` ուղղված պաշտոնական Վաշինգթոնին` Չինաստանի ցամաքի և Թայվանի վերամիավորմանը չմիջամտելու համար։

Պարբերականի տվյալներով՝ Airshow China ավիացիոն ցուցահանդեսում ցուցադրված հրթիռն ունակ է միջուկային բեռ կրել։ Ռումբերի կիրառման շրջանակը գերազանցում է երկու հազար կիլոմետրը։

«Ավիաշոուում YJ-21 ցուցադրության նպատակն է զգուշացնել Միացյալ Նահանգներին չմիջամտել Թայվանը վերադարձնելու Պեկինի ծրագրերին …, ամերիկյան ծովային հակաօդային պաշտպանության համակարգերից ոչ մեկը ի վիճակի չէ կալանել հիպերձայնային հրթիռը»,- ասել է կանադական Kanwa Asian Defense ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Չանգը։

SCMP-ն, հղում անելով փորձագետների կարծիքին, գրում է, որ չինական YJ-21 հրթիռներն ավելի հզոր են, քան դրանց ռուսական տարբերակները և հակամարտության դեպքում ի վիճակի են հետ պահել ԱՄՆ նավերին տարածաշրջանից։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles