«Խորհրդարանական ընդդիմությունը մի քանի ճշմարտություններ այդպես էլ չգիտակցեց». քաղաքագետ

Եթե Քոչարյանն ուզում է Փաշինյանի հեռացումը, նախ պետք է հեռանա ինքը: Ցավում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը մի քանի ճշմարտություններ այդպես էլ չգիտակցեց: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

« ▪︎ «Բանկցողին փոխենք, որ ժամանակ» շահենք բանաձևը բացահայտում է հարթակի ընդդիմության պրիմիտիվ պատկերացումները քաղաքականության մասին՝ ընդամենը լեգիտիմացնելով Փաշինյանի լուզեր իշխանությունը: Պատերազմում պարտված երկիրը ժամանակ ու պատրանքային հնարավորություններ փնտրելու ռեսուրս չունի, նրա խնդիրը՝ հնարավորինս քիչ ռիսկերով ու կորուստներով խաղաղության պայմանագիր կնքելն է:

▪︎ Խորհրդարանական այսօրվա ընդդիմությունն՝ իրեն դիրքավորելով որպես ռուսամետ, ամենամեծ հարվածն է հասցնում Ռուսաստանի իմիջին, հայ- ռուսական հարաբերություններին՝ դրանք նույնացնելով քրեաօլիգարխիկ համակարգի ռեստավրացիայի հետ:

▪︎ Հարթակի ընդդիմությունը հետևություններ չի արել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ շեշտը դնելով բլիցկրիգային լուծումների մարտավարության վրա:

Եթե Ռոբերտ Քոչարյանն իրականում ուզում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, ապա դրա համար՝ ոչ թե պետք է շտապեր անոնսավորել իր մասնակցությունը վաղվա հանրահավաքին, այլ հայտարարեր քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին»:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտնել է նոյեմբերի 5-ին սպասվող հանրահավաքի մասին:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles