30.000 դրամի փոխարեն կհատկացվի 100.000 դրամ. մանկատան ոչ մի շրջանավարտ պետության հաշվին բնակարան չի կարողացել վարձել

2022թ–ի ընթացքում ՀՀ մանկատների ոչ մի շրջանավարտ պետության հաշվին բնակարան չի վարձակալել։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Մանկատան շրջանավարտների համար վարձակալվող բնակարանների ծրագրով 2022թ–ին հատկացված 1 մլն 440 հազար դրամը չի ծախսվել, քանի որ 1 շրջանավարտի համար ամսական նախատեսված 30 000 դրամ գումարի չափն անիրատեսական էր, որի պատճառով որևէ բնակարան վարձակալել չի հաջողվել»,– ասաց Մկրտչյանը։

Խնդրի լուծման համար 2023թ–ին 1 բնակարանի վարձակալման ամսական վարձավճարի չափը 30 000 դրամի փոխարեն կառավարությունը սահմանել է 100 000 դրամ, որի արդյունքում այդ ծրագրի բյուջեն այս տարվա 1.4 մլն դրամից հասցվել է 12 մլն դրամի։

Նշենք, որ մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու ուղղությամբ ներկայում նախատեսված է բնակարանների գնման վկայականների տրամադրում և բնակարանների վարձակալության գումարի փոխհատուցում։

2023թ–ի համար մանկատան շրջանավարտների բնակարանների ձեռքբերման միջոցառումներ նախատեսված չեն։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին տարիներին բնակարանների հնման վկայականներ են տրվել 281 անձանց` 2019թ.-ին` 55, 2020թ.-ին` 149, 2021թ.-ին` 6 և 2022թ.-ին` 71 շրջանավարտի։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles