«Թեհրան-հյուսիս» մայրուղին Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի մաս է դիտարկվում․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Իրանական ճանապարհաշինական գլուխգործոցներից է «Թեհրան-հյուսիս»՝ Թեհրանից դեպի Կասպից ծով ձգվող մայրուղին իր բարձր լեռնային թունելների և կամուրջների բացառիկ շղթայով, որն անցնում է ավելի բարդ լեռնային տեղանքով, քան Հայաստանի Սյունիքի մարզն է։

Լոսանկարում այս մայրուղու 23-րդ թունելն է, իսկ դրանցից ամենանշանակալին՝ 6400 մետր, գտնվում է 2400 մետր բարձրության վրա և համարվում է Մերձավոր Արևելքում ամենաերկարը։

Ընդ որում, թունելները և կամուրջները զուգահեռ կառուցվել են առանձնացված երկկողմանի երկգիծ երթևեկության համար, այսինքն՝ լուսանկարի թունելը իրականում ոչ թե 23-րդն է, այլ 46-րդը։

Չես կարող հարգանքով չլցվել Իրանի հանդեպ՝ անցնելով թունելների և կամուրջների այս հսկայական շղթայով, որն ի դեպ Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի մաս է դիտարկվում»։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles