Պենտագոնը պլանավորում է արհեստական բանականություն օգտագործել ռազմական արբանյակների հայտնաբերման համար

ԱՄՆ պաշտպանության նախարարության Defense Advanced Research Projects Agency (DARPA) հետազոտությունների վարչությունը պայմանագիր է կնքել Slingshot Aerospace-ի հետ, որի մասնագետները պնդում են, որ մշակել են արհեստական բանականության համակարգ, որը կարող է հայտնաբերել ռազմական արբանյակները Երկրի ուղեծրում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության տեղեկատվության և ԱԲ-ի հարցերով տնօրեն Դիլան Քեսլերիի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ համակարգը, որը ստացել է Agatha անվանումը, կարող է արբանյակների շարժման հետագծի վերլուծության հիման վրա դրանցից առանձնացնել ռազմական նպատակներով, այդ թվում՝ հետախուզություն իրականացնելու համար օգտագործվողները:

Քեսլերը հավելել է, որ Պենտագոնը մտահոգված է ՌԴ-ի և ՉԺՀ-ի արբանյակային խմբավորումների ավելացմամբ, քանի որ դրանց մեջ մտնող արբանյակներից մի քանիսը կարող են ռազմական սարքավորումներ կրել: Ընդ որում, դրանց հայտնաբերման համար արհեստական բանականության էլ ավելի կատարելագործված մոդելներ են անհրաժեշտ, նշել է ամերիկացի մասնագետը:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles