Բելգորոդի մարզի նոր գնդակոծության հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր

ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է ուկրաինական կողմից Բելգորոդի շրջանի տարածքի գրոհի մասին։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Բելգորոդի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից օդային գրոհը հակաօդային պաշտպանության միջոցներով հետ մղելուց հետո, ըստ նախնական տեղեկությունների, Նիկոլսկոյե գյուղում երկու մարդ է զոհվել, չորսը տուժել են», – գրել է Գլադկովը։

Ըստ նրա տեղեկությունների՝ մասնավոր բնակելի տանը հասցված ուղղակի հարվածի հետևանքով ստացած վերքերից զոհվել է 17-ամյա մի երիտասարդ և մեկ տղամարդ. նրանք տեղում մահացել են մինչև շտապօգնության ժամանումը։

«Մեր փրկարարներն այդ նույն տան փլատակներից դուրս են բերել մի փոքրիկ աղջկա, որը գանգուղեղային փակ վնասվածք և վերջույթների կոտրվածք էր ստացել: Շտապօգնության բրիգադը երեխային տեղափոխել է մարզային մանկական հիվանդանոց», – ասել է Գլադկովը։

Նա նշել է, որ օպերատիվ ծառայությունները շարունակում են փլվածքների մաքրումը, քանի որ տանը, ենթադրաբար, կարող են գտնվել ևս երկու կին։

«Եվս երեք տուժած տղամարդ հրաժարվել են հոսպիտալացումից», – տեղեկացրել է նահանգապետը:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles