Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր

Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը եղել է Տավուշի մարզում ու հանդիպել այսպես կոչված «անկլավների» առնչվող գյուղերի բնակիչների հետ, նրանց հետ քննարկելով թեման: Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո, որ հնչեցին նրա մամուլի ասուլիսի ընթացքում, Հայաստանում առաջացել են «անկլավների հանձնման դեմ» մի քանի հասարակական-քաղաքական նախաձեռնություններ ու ալիքներ, որոնցից յուրաքանչյուրը այսպես ասած յուրովի դեմ է արտահայտվում եւ խոսում անթույլատրելիության, վտանգների մասին: Վտանգների եւ այլ բնույթի մարտահրավերների մասին խոսելը թերեւս ավելորդ է

: Դրանք «անկլավ» կոչված տարածքների պարագայում այնքան բազմաշերտ ու միաժամանակ ակնհայտ են, որ հազիվ թե Հայաստանում գտնվի ողջախոհ մեկը, ով չպատկերացնի դրանք: Իսկ «ոչ ողջախոհների» ուղղությամբ աշխատելը թերեւս իմաստ էլ չունի: Հետեւաբար, հարցը ոչ թե վտանգները բացատրելն է՝ որքան հնարավոր է պատկերավոր, այլ նախանշվող գործընթացի դեմ հասարակական դիմադրության ամուր, ընդգրկուն եւ միատարր համակարգ կառուցելը: Կրկնեմ, խոսքը ինչ որ ընդգրկուն օրակարգերի մասին չէ, այլ այսպես կոչված «անկլավների թեմայի»:

Հետեւաբար, եթե այդ հարցում դիմադրության ելած ուժերը բավարար կամք եւ արդյունավետություն չեն գտնում մեկ միասնական համակարգ-նախաձեռնություն ձեւավորելու հարցում, ուրեմն դրանով կամա, թե ակամա նպաստում են կառավարող ուժի՝ կամ պլան Ա-ին կամ Բ-ին: Պլան Ա-ն բարձրաձայնված է՝ կառավարող ուժի քաղաքական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, եւ այդ դիրքորոշմամբ խնդիրը լուծելու պատրաստակամությունը: Ընդ որում, էական չէ, այդ հանգամանքը պայմանավորված է ժամանակ շահելու տակտիկական ճկունության նպատակադրումո՞վ, թե՞ խնդիրը իրապես լուծելու ձգտումով կամ «խոստումով»:

Պլան Բ-ն՝ խնդրի առնչությամբ քաղաքական լուծման փոխարեն ռազմական լուծման պարագայում պատասխանատվությունից խուսանավումն է, ռազմական բախման պատասխանատվությունը այսպես ասած հասարակական-քաղաքական դիմադրության դաշտ տեղափոխելը, այն բացատրությամբ, որ կառավարությունն առաջարկում էր եւս մի աղետալի պատերազմից կամ ռազմական բախումից խուսափելու տարբերակ,սակայն հասարակությունը մերժեց այն: Ահա այստեղ է, որ կարեւոր է շատ կոնկրետ խնդրի առնչությամբ վերքաղաքական միատարր համակարգ-նախաձեռնությունը, որը կենթադրի ոչ միայն «դեմ ենք» դիրքորոշում, այլ նաեւ այդ դիրքորոշման ընդգրկուն ձեււավորում եւ ձեւակերպում՝ իրադարձությունների հետագա զարգացման ամենատարբեր սցենարների հաշվարկով, եւ դրանցից յուրաքանչյուրի հանդեպ նախաձեռնողների թե հանրային, թե քաղաքական պատասխանատվությամբ:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles