Ի՞նչ է անցել Վատիկանի ու Բրյուսելի արանքով. Երեւանի ուշադրությունը

Հռոմի Պապը մտել է մի այգի, ուր նրան ոչ ոք չի կանչել: Այս, ըստ էության սկանդալային հայտարարության հեղինակը Եվրահանձնակատար Ժոզեֆ Բորելն է, որը նա արել է օրերս: Բորելը այդպես է արձագանքել Հռոմի Պապի այն հայտարարությանը, որ Ուկրաինան պետք է գտնի համարձակություն եւ գնա Ռուսաստանի հետ բանակցության, քանի որ ռազմաճակատում ծանր դրություն է եւ պետք է խուսափել հետագա զոհերից: Հռոմի Պապը հայտարարել էր, որ Կիեւը պետք է փնտրի արդյունավետ միջնորդ, հիշաըակելով անգամ, որ դրա պատրաստակամություն ունի օրինակ Թուրքիան:

Հռոմի Պապի հայտարարությանը բնականաբար բացասաբար է անդրադարձել Ուկրաինայի իշխանությունը, թեեւ կան ոչ պաշտոնական տեղեկություններ, որ վերջին շրջանում Ուկրաինայի մի շարք բարձրաստիճան դեմքեր, այդ թվում նախագահ Զելենսկին, այցով եղել են Վատիկանում: Հարց է առաջանում, թե ինչի՞ համար: Հռոմի Պապի հայտարարությանը դեմ են արտահայտվել նաեւ եվրոպացի այլ առաջնորդներ, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը, բայց նրանցից որեւէ մեկը չի համարձակվել անցնել դիվանագիտական էթիկայի սահմանը, առավել եւս, որ խոսքը համարժեք գործչի մասին չէ, այլ Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդի:

Մինչդեռ, Ժոզեֆ Բորելի արտահայտությունը, հաշվի առնելով նաեւ Պապի կարգավիճակը, ակնհայտորեն դուրս է դիվանագիտական էթիկայի սահմանված չափերից եւ այլ կերպ ասած նշանակում է, թե՝ Պապը «քիթը խոթել է իրեն չվերաբերող գործերի մեջ»: Կասկած չկա, որ Բորելի այդ հայտարարությունը չէր կարող պայմանավորված լինել լոկ Պապի առաջարկի հետ անհամաձայնությամբ: Այդօրինակ կոշտ արձագանքը հուշում է, որ Պապի առաջարկը շատ ավելի խորքային է, քան պարզապես հարցազրույցի ընթացքում հնչած առաջարկ կամ տեսակետ, հորդոր:

Հետեւաբար հարց է առաջանում, ի՞նչ շերտեր կան Հռոմի Պապի բարձրաձայնած հորդորի տողատակերում, համատեքստում, որոնք թերեւս դեռեւս հայտարարությունից առաջ են բավականին էմոցիոնալ լիցքեր կուտակել Բրյուսելում, որոնք արդեն հորդացին Պապի բարձրաձայնած հորդորի առիթով: Բանն այն է, որ Վատիկանը լոկ Կաթոլիկ աշխարհի հոգեւոր կենտրոնը չէ: Վատիկանն անշուշտ այսօր չունի կայսրություններ թագադրելու իրավասություն, սակայն անկասկած է եւ այն, որ համաշխարհային խոշոր եւ ազդեցիկ բեվեռներից մեկն է, ներգրավված լինելով բավականին խոշոր ֆինանսատնտեսական կառուցվածքներում:

Նկատելի, որ այդ բեվեռի եւ Բրյուսելի մոտեցումները՝ ուկրաինական պատերազմի, ըստ այդմ թերեւս նաեւ միջազգային զարգացումների ավելի լայն շրջանակի առնչությամբ, տարբերվում են զգալիորեն: Սա աչալրջության առարկա է նաեւ Հայաստանի համար, նկատի ունենալով այն, որ Հռոմի Պապը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է նաեւ Կովկասի իրավիճակին եւ մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությանը, ու կասկած չկա, որ այն Վատիկանի ուշադրության եւ հետաքրքրության առարկան է, թե ուղղակի, թե ըստ էության այդպիսին է լինելու նաեւ անուղղակի պարագաներով:

Ի դեպ, Հայաստանը 2024 թվականի մարտի 1-ին նոր դեսպան նշանակեց Սուրբ Աթոռում, որը փոխարինեց այդ պաշտոնից ամիսներ առաջ հետ կանչված Կարեն Նազարյանին, որը նշանակվել էր 2018-ի դեկտեմբերին եւ պաշտոնավարեց 5 տարի: Նոր դեսպանը Բորիս Սահակյանն է, որը մինչ այդ աշխատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում՝ րտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, իսկ Վատիկանում նշանակումից առաջ եղել է ԱԳՆ գլխավոր քարտուղար:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles