Հայաստանում տագնապալի աճ է նկատվել մարդու առողջության համար առավել վտանգավոր սինթետիկ թմրամիջոցների շրջանառության ծավալի մեջ․ ՆԳ նախարարի տեղակալ

Մարտի 15-ին Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էր ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման ներկայացուցիչ Վահան Հակոբյանը։

Ներկա էր Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։ Բարձր մակարդակի նիստում ելույթ են ունեցել տարբեր երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Իր խոսքում Արփինե Սարգսյանն ընդգծել է տարածաշրջանային և միջազգային համագործակցության կարևորությունը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։

Նա ներկայացրել է նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում վերջերս Հայաստանի Հանրապետության արձանագրած հաջողությունները և ընդգծել հիմնական մարտահրավերները՝ հույս հայտնելով միջազգային գործընկերների հետ համատեղ փոխօգնության շրջանակներում գտնել նաև դրանց հաղթահարման ուղիները։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles