Մայիսին Երևանում կկայանա Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստը

Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում ԱՄԷ֊ում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Նշվել է, որ 2024 թ. մայիսին Երևանում նախատեսվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի և Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում նախատեսվում է նաև կազմակերպել համերգային ծրագիր «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Էլիսո Բոլկվաձեի կատարմամբ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև Սերգեյ Փարաջանովի հոբելյանի շրջանակում համատեղ կինոփառատոն կազմակերպելու հարցին։ Նշվել է, որ կինոյի ոլորտը ակտիվ զարգացում է ապրում երկու երկրներում։ Կողմերը փոխանակել են տեղեկություններ իրենց երկրներում մշակույթի և մշակութային կրթության ոլորտներում ընթացող բարեփոխումների մասին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակութային կրթությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել համապատասխան կապեր ստեղծելու և փորձի փոխանակման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles