Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ վերադարձած շիրակցի գերիների հարազատներին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպում է ունեցել վերջերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ:

Մարզպետը հետաքրքրվել է հայրենադարձվածների առողջական վիճակով, լսել մտահոգություններն ու վստահեցրել, որ կարվի ամեն ինչ բարձրացված հարցերի լուծման համար։

Գերիների հարազատները երախտագիտություն են հայտնել ՀՀ կառավարությանը գործադրած ջանքերի և իրենց զավակներին տուն վերադարձնելու համար, երախտիքի ու գնահատանքի խոսքեր են հղել նաև Շիրակի մարզպետին՝ հոգատար վերաբերմունքի, իրենց լսելու, նեցուկ լինելու, առողջապահական ու սոցիալական աջակցության համար։

Մուշեղ Մուրադյանը նշել է, որ իրենց կողքին կանգնելը համարել է պարտականություն և այսուհետ էլ ցանկացած հարցով՝ հնարավորությունների սահմաններում, պատրաստ է աջակցելու և բարձր է գնահատել ծնողների համբերատարությունն ու ըմբռնողականությունը։

Ի նշան երախտիքի՝ հանդիպման ավարտին գերիների հարազատները հուշանվեր են փոխանցել Շիրակի մարզպետի աշխատակազմին. հայտնում են մարզպետարանից։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles