Իրանը լիովին վերահսկում է տարածաշրջանը

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ ամերիկացիները կեղծորեն վերագրում են կատարվող իրադարձություններն իրենց, քանի որ գիտակցում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին վերահսկում է տարածաշրջանը։

«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել սպառազինության ոլորտում, և այս բոլոր առաջխաղացումները ձեռք են բերվել պատժամիջոցների ժամանակաշրջանում: Այժմ, երբ ավելի շատ բաց տարածք կա, դա միանշանակ կբերի հետագա զարգացման»,- աել է նախարարը:

Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ ավելի մեծ հաջողությունների կհասնի պաշտպանական արդյունաբերության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են արտահանումը և ռազմական հարցերում այլ երկրների հետ համագործակցությունը:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles