Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարութան նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին: Համաշխարհային ճանաչում ունեցող տոնավաճառին ավելի քան 60 հայ վարպետների 400 տեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացված:

Հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբ Ծննդյան և Ամանորի խորհրդանիշները շուրջ մեկ ամիս (նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 24-ը) կզարդարեն Ստրասբուրգի «Saint Thomas» հրապարակում տեղակայված հայաստանյան հյուրընկալ տաղավարը:

Տոնավաճառի այցելուներին առաջարկվում են հայկական կենսունակ ժառանգության, այդ թվում՝ գորգագործության, ասեղնագործության, թաղիքագործության և փայտարվեստի լավագույն նմուշները: Համաեվրոպական այս կարևորագույն հարթակում ներկայացվածությունը կնպաստի հայկական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, միջմշակութային երկխոսության ձեռքբերմանն ու ընդլայնմանը:

Նշենք նաև, որ Հայաստանի առաջին մասնակցությունը Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին նշանավորվել է տաղավարի հանդիսավոր բացման արարողությամբ, որին մասնակցել են Ֆրանսիայի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ծրագիրն իրականացվում է համագործակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles