Իրանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել, քանի դեռ Իսրայելը չի ​​հարձակվել նրա վրա

Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին Իրանը մտադիր չէ ռազմական կոնֆլիկտի մեջ մտնել Իսրայելի հետ, քանի դեռ հրեական պետությունը չի հարձակվել ԻԻՀ վրա․ այս մասին Reuters-ին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը։

«Իրանի զինված ուժերը չեն մասնակցի կռվին՝ պայմանով, որ իսրայելական ռեժիմը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա»,- ասել է դիվանագետը։

Կիրակի օրը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Դոհայում Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը, հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles