Ուելսի նվերը Հայաստանին․ Մեր հավաքականը կարող է հայտնվել Եվրո-2024-ում

Եվրո-2024-ի ընտրական փուլում Խորվաթիայի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Հոկտեմբերի 12-ին սեփական հարկի տակ 0։1 հաշվով Թուրքիային զիջելուց հետո աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը երեկ Քարդիֆում 1։2 հաշվով պարտվեց նաև Ուելսին։ Խորվաթիայի ձախողումից օգտվելով՝ Թուրքիայի ազգային թիմը երեկ սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթելով Լատվիային՝ վաստակեց 16 միավոր և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ նվաճեց Եվրո-2024-ի փուլի ուղեգիր։ Նոյեմբերին երկրորդ ուղեգրի համար պաքայրը ընթանալու է Ուելսի, Խորվաթիայի և որքան էլ տարօրինակ հնչի Հայաստանի հավաքականների միջև։ Այո, հաղթելով Խորվաթիային Ուելսը նվեր մատուցեց մեր հավաքականին հնարավորություն տալով շարունակելու պայքարը երկրորդ հորիզոնականի համար։ Եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար Հայաստանի հավաքականին նոյեմբերի 18-ին անհրաժեշտ է հաղթել Ուելսին։

Այդ դեպքում մենք կշրջանցեցնք այս հավաքականին և կհանտվենք երրորդ հորիզոնականում։ Երկրորդ հորիզոնականում հայտնվելու համար մեզ անհրաժեշտ կլինի 3 միավոր վաստակել նաև նոյեմբերի 21-ին Զագրեբում կայանալիք Խորվաթիայի դեմ մրցավեճում։ Խորվաթները իրենց հերթին նոյեմբերի 18-ին Ռիգայում մրցելու են Լատվիայի հետ և հավանականությունը մեծ է, որ կհաղթեն։ Չմոռանանք, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջել էր խորվաթներին։ Ուստի, այս հավաքականին շրջանցելու և երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար մեզ վերջին խաղում անհրաժեշտ կլինի հաղթել երկու գնդակի տարբերությամբ։ Ըստ Եվրո-2024-ի կանոնակարգի հավասար միավորների դեպքում առաջին հերթին հաշվի է առնվում անձնական հանդիպումներում գրանցված արդյունքը, այնուհետև խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը։ Այս պահին Հայաստանի հավաքականը խփել է 8 և բաց թողել 9 գնդակ։ Խորվաթները խփել են 10 և բաց թողել 4 գնդակ։ Այսինքն, մենք որևէ հնարարավորություն չունենք Խորվաթիային շրջանցել երկրորդ ցուցանիշով։ Կարճ ասած, Խորվաթիայի անակնկալ պարտության արդյունքում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու բանալին կրկին հայտնվեց Հայաստանի հավաքականի ձեռքում։ Այս պահին առաջին հորիզոնականում է Թուրքիան, որը 7 խաղում վաստակել է 16 միավոր։ Երկրորդ հորիզոնականում գտնվող Ուելսը 6 խաղում վաստակել է 10 միավոր։ 6 Խաղից հետո 10 միավոր ունի նաև Խորվաթիան, որը Ուելսին զիջում է անձնական հանդիպումների հաշվարկում։ Այս հավաքականների միջև Զագրեբում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի 1։1 հաշվով։

4-րդ հորիզոնականում գտնվում է Հայաստանի ազգային թիմը, որը 6 խաղում վաստակել է 7 միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիան ունի 3 միավոր։ Ինչ խոսք, Հայաստանի հավաքականի երկրորդ տեղում հայտնվելն այնքան էլ իրատեսական չէ, բայց․․․։ Ուելսի հավաքականին մեկ հաղթել ենք հյուրընկալվելիս՝ 4։2 հաշվով։ Երևանում հաղթելու դեպքում, ըստ էության, պայքարից դուրս կմղենք այս թիմին։ Ուստի նոյեմբերի 18-ի խաղը փորքիկ եզրափակչի արժեք կունենա թե Հայաստանի և թե Ուելսի համար։ Հաշվի առնելով Երևանում տեղի ունեցած մրցավեճը քիչ հավանական է թվում Ալեքսանդր Պետրակովի թիմի երկու գնդակի տարբերությամբ հաղթանակը Զագրեբում, բայց ինչպես ընդունված է ասել՝ գնդակը կլոր է։

Կարելի է ֆանտաստիկայի ժանրից համարել Խորվաթիայի երկու անընդմեջ պարտությունը կարգով զգալի թույլ հավաքականների դեմ պայքարում։ Լատվիայի դեմ միավորներ կորցնելու պարագայում Հայաստանի հավաքականին վերջին խաղում անհրաժեշտ կլինի ուղղակի հաղթել։ Ենթախմբում ստեղծված իրավիճակը իսկապես հետաքրքիր է։ Հուսով եմ, որ գրանցված արդյունքները մոտիվացիա կհաղորդեն Հայաստանի հավաքականին և մերոնք կպայքարեն մինչև վերջ։ Հայաստանի հավաքականը նոյեմբերին կանցկացնի առաջին եզրափակիչ հանդիպումը, որին կարող է հաջորդել նաև երկրորդը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles