Ավտոմեքենան գլորվել է դաշտամիջյան հատված․ կա տուժած

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17:48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան — Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, այնուհետև՝ գազատարին և գլորվել մոտակա դաշտամիջյան հատված. գազատարից առկա է արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից արտահոսքի դադարեցնելը:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17:48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, այնուհետև՝ գազատարին և գլորվել մոտակա դաշտամիջյան հատված. գազատարից առկա է արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից արտահոսքի դադարեցնելը:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles