Էրդողանն ու Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին

Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Այս մասին հայտնում է թուրքական A haber հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ղեկավարը դեռ սպասում է ՌԴ նախագահի՝ Թուրքիա ժամանելուն։ Սակայն չի բացառվում «Էրդողանի ուղեւորությունը», եթե Պուտինը չժամանի Թուրքիա։

Հեռուստաալիքը նախագահների հանդիպման ավելի հստակ ժամկետ չի նշել՝ մանրամասնելով, որ դրանք Անկարայում սպասվում են «օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին»։

Որպես բանակցությունների հիմնական թեմա՝ A haber–ը նշել է հացահատիկի գործարքի վերսկսման հեռանկարը, որից Ռուսաստանը դուրս է եկել հուլիսի 18-ին՝ պայմանավորվածությունների շրջանակներում իր պահանջները չկատարելու պատճառով։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են նախապատրաստվել հնարավոր հանդիպումը։ Օգոստոսի 4-ին Էրդողանը լրագրողներին հայտնեց Պուտինի՝ Թուրքիա այցի հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ այցի ստույգ ժամկետը դեռ որոշված ​​չէ եւ կհամաձայնեցվի դիվանագիտական ​​խողովակներով։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles